Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը
11.06.2015 | 17:33

«Մանկական եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը: Այս տարի Առաջին ալիքը կանցկացնի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի և երգի ներքին ընտրություն: Մասնակցի անունը հայտնի կդառնա հուլիսի 1-ին:

Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Ինչպես նշում է Բուլղարիայի ազգային հեռուտատեսության ներկայացուցիչ, մրցույթի գործադիր պրոդյուսեր Յոանա Լեվիևա Սոյերը, պատանիները յուրաքանչյուր օր բացահայտում են աշխարհը և իրենց երազանքները: «Մեր կողմից կազմակերպվող շոուով մենք ուզում ենք երեխաների համար ստեղծել բացահայտելու մի նոր աշխարհ: Մենք նաև հրավիրել ենք «Մանկական եվրատեսիլ -2014»-ի հաղթող Վինչենցոյին, ով անցած տարի մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրած Կրիսայի, Հասանի եւ Իբրահիմի հետ այդ աշխարհի մասը կկազմեն: Եվրոպայի երեխաներին սիրով ասում ենք բարի գալուստ Բուլղարիա եւ խոստանում անմոռանալի փորձառություն»,- նշել է Յոանա Լեվիեւա Սոյերը:
Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին եւ կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի (http://www.junioreurovision.tv/page/videos?id=160883): Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը, այլք:
Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ -2014»-ի հաղթող էր ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Վինչենցոն, երկրորդ տեղում Բուլղարիայի ներկայացուցիչներ Քրիսիան, Հասանը և Իբրահիմն էին, իսկ երրորդ տեղում էր Հայաստանի ներկայացուցիչ Բեթթին:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ